soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.
• , ի հլ. «կակուղ, փափուկ, մեղմ. 2. կնատ, թոյլ, թուլամորթ» Սեբեր. Եզն. (նիւթական իմաստի համար հմմտ. Տիկ ջը-րով թրջեալ մեղկի. Վրդն. սղ. էջ 405). որից մեղկագոյն Ոսկ. մ. ա. 12, մեղկանալ Երեմ. դ. 31, Փարպ. մեղկացուցանել Ոսկ. ես. Եփր. թգ. մեղկել Ոսկ. ես. մեղկութիւն Եզն. մեղկիչ Ոսկ. մ. ա. 10. մեղկախորհուրդ Ոսկ. ես.։ Սաստկականն է զմեղկիլ կամ սմեղկիլ Վրդն դան.։ Նշանակութեան փոփոխութեամբ ո.-նինք մեղկիլ «ցաւ քաշել. ցաւ կրել», մեղ-կութիւն «ցաւ» Տիմոթ. կուզ, էջ 24, 29, 79, 275, 286, իբր հետևողութիւն յունարէնի (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 87)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։
• ՆՀԲ լծ. յն. μαλαϰός, լտ. mollis։-Նոյնը նաև Windisch. 17. Lag. Urgesch. 219 լտ. marcidus «թառամած, թոյլ, տկար» բառի հետ հնխ. mar արմատից, Lag. Arm. Stud. § 1475 յն. μάλϰη «ցրտից քցմիլ»։ Հիւբշ. Arm. Stud. § 193 յն. μαλαxίς և լտ. mollis? Տէրվ. Նախալ. 52 համեմատում է յն. և գոթ. ձևերը և հյ. մեղ-կ ու մեղ-մ բառերից հետևցնում է հնխ. mar պարզական արմատը։ Նոյն, էջ 99 mark արմատի տակ շարում է հյ. մորմոքիլ, մեղկա-նալ, սանս. marč, յն. μαλϰίω, լտ. mar-cere և murcus «մեղկ»։ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL 11. 394 և Esquisse 28 հայերէն բառի կ ձայնը դնում է dw-ից, որով լատինի
• նման հլ. մեղկ<*meldwi (հմմտ. եր-կու)։ Գազանճեան, Արև. մամուլ 1902, zz մ մասնիկով եղկ բառից։ Scheftelo-witz BВ 29, 23 և 46 սանս. marāla «փափուկ», ko-mala «խիստ փափուկ» ւատ. maltas. լիթ. malonus «շնորհալի» ևն։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. ələq «գաղջ» և հյ. եղկ, հեղգ բառերի հեւտ։